Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրում «Միկան» Երեւանում 3:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:
Առաջին խաղակեսում դաշտի տերերը ստացան 2 գոլի առավելություն: Ընդմիջումից հետո գյումրեցիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն «Միկան» վերջնամասում խփեց նաեւ երրորդ գոլը՝ տանելով առաջին հաղթանակը Հայաստանի ընթացիկ առաջնությունում:
«Միկան» 7 միավորով հեռացավ վերջին տեղից, իսկ «Շիրակը» 13 միավորով չորրորդն է: Տուրը կեզրափակվի գործող չեմպիոն «Բանանցի» ու հետնապահ «Արարատի» միջեւ խաղով:
Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Միկա» - «Շիրակ»՝ 3:1
Անդրանիկ Ոսկանյան, 3, Դավիթ Գրիգորյան, 34, Տիգրան Բարսեղյան, 72 – Դրիսա Դիարասուբա, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում