15:49  ,  19 հոկտեմբերի, 2014

«Աթլետիկոն» ուժեղ էր «Էսպանյոլից»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց կատալոնական «Էսպանյոլի» դարպասը:

Խաղակեսերից յուրաքանչյուրում Իսպանիայի չեմպիոնը խփեց մեկ գոլ՝ տանելով վստահ հաղթանակ: Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» 17 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Վալենսիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 2:0

Տիագո Մենդեշ, 43, Մարիո Սուարես, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով