15:24  ,  19 հոկտեմբերի, 2014

Էդգար Մանուչարյանի գոլային փոխանցումը սկիզբ դրեց «Սպարտակի» նկատմամբ հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Եկատերինբուրգում 0:2 հաշվով պարտվեց «Ուրալին», որի մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

36-րդ րոպեին Մանուչարյանի փոխանցումից հետո ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինը բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո արգենտինացի պաշտպան Պաբլո Ֆոնտանելոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:

Վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի եւ Ռոման Շիրոկովի անունները բացակայում էին «Սպարտակի» հայտացուցակից:

Մուրատ Յակինի թիմը 17 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ եկատերինբուրգցիները հավաքեցին 7 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ուրալ» - «Սպարտակ»՝ 2:0

Ալեքսանդր Երոխին, 36, Պաբլո Ֆոնտանելո, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս