13:33  ,  19 հոկտեմբերի, 2014

Արթուր Սարկիսովի գոլային փոխանցումը «Վոլգային» միավոր է պարգեւել առաջատարի դեմ խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 15-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» Տոմսկում 1:1 հաշվով է ավարտել առաջատար «Տոմի» դեմ խաղը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային կազմում խաղացել է 77 րոպե՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Նրա փոխանցումից հետո ռուս հարձակվող Իլյա Կուխարչուկը 47-րդ րոպեին խփել է հյուերի պատասխան գոլը:

«Վոլգան» 21 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Տոմն» ունի 29 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով