11:40  ,  19 հոկտեմբերի, 2014

Դարպասապահ Ռոժերիո Սենիի գեղեցիկ գոլը

«Սան Պաուլուի» բրազիլացի դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է կարիերայի 123-րդ գոլը: «Բահիայի» դեմ է ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղում 41-ամյա դարպասապահն աչքի է ընկել տուգանային հարվածով՝ բացելով հաշիվը: Դա Սենիի 8-րդ գոլն էր Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում: Այդ խաղում «Սան Պաուլուն» հաղթել է 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Ռոժերիո Սենին ավարտելու է կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս