19:20  ,  18 հոկտեմբերի, 2014

Մխիթարյանի, Ռոյսի ու Գյունդոգանի վերադարձն անհաջող ստացվեց «Բորուսիայի» համար

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց ուժեղագույնների լիգա վերադարձած «Քյոլնին»:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը եւ Իլկայ Գյունդոգանը, սակայն առաջին խաղակեսից հետո «Քյոլնն» առջեւում էր հաշվի մեջ: Ընդմիջումից 3 րոպե անց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն խփեց դորտմունդցիների պատասխան գոլը, իսկ 68-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանը: 75-րդ րոպեին «Քյոլնին» հաջողվեց խփել նաեւ հաղթական գոլը:

Առաջատար «Բավարիան» Մյունխենում 6 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ Բրեմենի «Վերդերի» դարպասը եւ հավաքեց 20 միավոր: Դորտմունդի «Բորուսիան» 7 միավորով նահանջեց 14-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր  

«Քյոլն» - «Բորուսիա Դ.»՝ 2:1

Կեւին Վոգ, 39, Սիմոն Զոլեր, 74 – Չիրո Իմոբիլե, 48

«Շտուտգարտ» - «Բայեր»՝ 3:3

Տիմո Վերներ, 57, Ֆլորիան Կլեին, 67, Մարտին Հարնիկ, 76 – Սոն Հյոն Մին, 4, 9, Քարիմ Բելարաբի, 41

«Մայնց» - «Աուգսբուրգ»՝ 2:1

Յոնաս Հոֆման, 20, Ջաիրո Սամպերիո, 23 – Տոբիաս Վերներ, 78

«Հանովեր» - «Բորուսիա Մ.»՝ 0:3

Մաքս Կրուզե, 14, 90, Գրանիտ Հակա, 49

«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:2

Սեբաստիան Կերկ, 90+1 – Դանիել Կալիջուրի, 8, 66

«Բավարիա» - «Վերդեր»՝ 6:0

Ֆիլիպ Լամ, 20, 79, Խաբի Ալոնսո, 27, Թոմաս Մյուլեր, 43 (11մ.), Մարիո Գյոտցե, 45, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում