15:48  ,  18 հոկտեմբերի, 2014

Մակսվել. Կավանին անարդար հեռացվեց

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Լանսի» դարպասն ուղարկած գնդակը դիպուկահարի կեցվածքով նշելու համար դեղին քարտ, հետո էլ մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացած Էդինսոն Կավանիի հեռացումն անարդար էր, հայտարարել է ՊՍԺ-ի պաշտպան Մակսվելը:

«Կավանին շատ էր տխրել այդ հեռացման պատճառով: Չեմ կարծում, որ նա արժանի էր կարմիր քարտի: Նա գնդակ խփեց եւ դեռ էլի կարող էր խփել այդ խաղում, բայց նրան դուրս հանեցին խաղադաշտից: Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ: Մրցավարի գործողությունները մեկնաբանելն անիմաստ է»,- Մակսվելի խոսքը մեջբերում է lequipe-ը:

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին 11 մետրանոցից գրավեց «Լանսի» դարպասը: Փարիզյան թիմը հաղթեց 3:1 հաշվով եւ բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում