20:51  ,  17 հոկտեմբերի, 2014

Լուկաս Պոդոլսկին մտադիր է հեռանալ «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը, քանի որ չի զգում վստահություն անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողմից:

«Ես չեմ ցանկանում կախված լինել մարզիչի տրամադրությունից: Վենգերի կադրային որոշումները ոչ միշտ են ինձ հասկանալի: Չունեմ մշտական տեղ մեկնարկային կազմում, իսկ ես ցանկանում եմ հասնել ավելի բարձր մակարդակի: Դրա համար անհրաժեշտ է մշտական պրակտիկա»,- Պոդոլսկու խոսքը մեջբերում է Ran.de-ն:

«Արսենալը» պատրաստ է վաճառել 29-ամյա Պոդոլսկու տրանսֆերը 11 միլիոն ֆունտ ստերլինգով: Գերմանացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գերմանական եւ թուրքական ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով