23:52  ,  14 հոկտեմբերի, 2014

Քարիմ Բենզեմա. Ֆրանսիայի թիմն այսօր մեծ աշխատանք կատարեց

Հայաստանի հավաքականի նկատմամբ առավելության հասնելուց հետո Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման նշել է ընկերական հանդիպումների նշանակությունն ու գնահատել ֆրանսիացիների կատարածը, Երեւանի «Հանրապետական» ստադիոնից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ընկերական հանդիպումներում նույնպես պետք է հաղթել, շարժառիթ ունենալ, լինել լավ մարզավիճակում: Կարծում եմ՝ թիմն այսօր մեծ աշխատանք կատարեց: Ֆրանսիայի հավաքականի համար միշտ կարեւոր է գոլեր խփել, այսօր մեր թիմը շատ էր շարժվում: Աշխարհի առաջնությունից հետո մենք առաջադիմում ենք: Ես ինձ այժմ լավ եմ զգում եւ պատրաստվում եմ միանալ ակումբիս»,- նշել է Քարիմ Բենզեման:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականը Երեւանում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականին պարտության մատնեց 3:0 հաշվով:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում