19:31  ,  13 հոկտեմբերի, 2014

Բեռնար Շալանդ. Ֆրանսիայի հետ խաղը մեծ նվեր է, բայց այդ նվերը կարող է լինել թունավոր

Ես կցանկանայի ավելի ուշ խաղալ Ֆրանսիայի դեմ, ավելի օպտիմալ կազմով: Այդ մասին Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Ֆրանսիայի հետ խաղը, կարծում եմ, մեծ նվեր է մեզ համար, բայց այս դեպքում, այդ նվերը կարող է լինել թունավոր: Ֆրանսիայի հետ խաղում մենք ունենք հինգ ֆուտբոլիստներ, որոնք չեն խաղա, սա լավագույն պահը չէ, երբ մենք կարող ենք խաղալ նրանց դեմ: Ես կցանկանայի ավելի ուշ խաղալ նրանց դեմ, ավելի օպտիմալ կազմով:

Վաղվա խաղում ես փոփոխությունների մեծ հնարավորություն չունեմ, ի տարբերություն Դիդյե Դեշամի, ով այս խաղերին կարող է իրեն թույլ տալ փոխարինումներ կատարել: Իսկ ես պետք է ստուգեմ իմ ֆուտբոլիստների հոգնածության մակարդակը եւ պատրաստությունը։

Էդգար Մանուչարյանը հարված ստացավ նախորդ խաղում, եւ դա պետք է լիներ երկորդ դեղինը եւ արմիրը սերբերի համար: Այսօր նա կմարզվի թիմի հետ:

Ռոման Բերեզովսկին հիվանդացել է: Նա երեկ պառկած է եղել: Այսօր կտեսնենք՝ կկարողանա խաղալ, թե ոչ:

Արտակ Դաշյանի դիրքի փոփոխությունը կախված է այն բանից, թե մենք պաշտպանողական կախաղանք, թե հարձակողական:

Եթե Մանուչարյանը չկարողանա հանդես գալ, ապա նրան կարող են փոխարինել Սիմոնյանը կամ Բադոյանը: Նախորդ խաղում Կառլեն Մկրտչյանը շուտ փոխարինվեց, քանի որ նա նույնպես մի փոքր հիվանդ էր ու հոգնած, բայց այսօր նա լիովին ապաքինվել է:

Ֆրանսիայի հավաքականը խաղում է տարբեր մարտավարություններով: Մեր ֆուտբոլիստները Դանիայի եւ Սերբիայի հավաքականների հետ խաղերում շատ են վազել: Դա կարող է հետք թողնել նաեւ մեր ֆուտբոլիստների մարզավիճակի վրա: Այդ պատճառով եւս պետք է նայեմ եւ հասկանամ, թե ինչ կազմով կարող ենք հանդես գալ վաղվա խաղում»,- նշեց Բեռնար Շալանդը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո2016-ի կազմակերպիչն է եւ ընտրական մրցաշարում թիմը խաղում է հաշվարկից դուրս։

Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով