21:30  ,  12 հոկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Հպարտ եմ, որ երեւանցի եմ

Շնորհավորում եմ իմ ծննդավայր Երեւանի տոնը: Այստեղ է անցել իմ քաղցր հիշողություններով լի մանկությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էրէբունի-Երեւանի 2796-ամյակի կապակցությամբ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին Երեւանում է:

«Հպարտ եմ, որ երեւանցի եմ: Շնորհավորում եմ իմ ծննդավայր Երեւանի տոնը: Ես այստեղ ծնվել եմ, այստեղ է անցել իմ քաղցր հիշողություններով լի մանկությունը եւ արկածներով հարուստ պատանեկությունը: Ցանկանում եմ, որ Երեւանը տարեցտարի զարգանա, գեղեցկանա, միաժամանակ պահպանի իր հնամենի գեղեցիկ դեմքը: Թող իմ եւ համայն հայության մայրաքաղաքը հավերժ լինի»,- ասաց Արթուր Աբրահամը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով