21:14  ,  9 հոկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակողական կիսապաշտպանով

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» ճապոնացի Սինձի Կագավային վերադարձրած Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ձեռք բերել եւս մեկ հարձակողական կիսապաշտպանի:

Tuttomercatoweb-ի տվյալներով, Գերմանիայի փոխչեմպիոնը Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Պաստորերի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: 25-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, քանի որ քիչ խաղային ժամանակ է ստանում Փարիզում:

Ավելի վաղ նշվել էր, որ Պաստորեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում