11:50  ,  8 հոկտեմբերի, 2014

Զիդանը քաջալերել է վթարի ենթարկված ավտոարշավորդին

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քաջալերել է Ֆորմուլա-1-ի «Մարուսիա» թիմի ֆրանսիացի ավտոարշավորդ Ժյուլ Բյանկիին, ով Ճապոնիայի Մեծ Մրցանակում տեղի ունեցած վթարի հետեւանքով ստացել էր գլխի լուրջ վնասվածքներ՝ անգիտակից վիճակում տեղափոխվելով հիվանդանոց:

«Մեծ անհանգստություն զգացի՝ լսելով Ժյուլի վթարի մասին: Ցանկանում եմ աջակցել Բյանկիին ու նրա ընտանիքին: Գնահատում եմ նրանց հետ ծանոթությունը: Մենք հանդիպել էինք Ֆորմուլա-1-ի նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ նա եկել էր ֆուտբոլ խաղալու Էկս-ան-Պրովանս: Ես անմիջապես գնահատեցի նրա բարությունը, վճռականությունն ու անկեղծությունը: Շատ եմ հարգում Ժյուլին՝ միշտ մտածելով նրա մասին: Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ նա շուտ ապաքինվի»,- ֆրանսիացի լեգենդար ֆուտբոիստի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ վիրահատությունից հետո 25-ամյա ավտոարշավորդը գտնվում է Ճապոնիայի Յոկաիտի քաղաքի հիվանդանոցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում