19:42  ,  2 հոկտեմբերի, 2014

Արթուր Մինոսյանը՝ մանկության տարիների սիրած խաղալիքի հետ (ֆոտո)

Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի «Ստոպ կադր մանկությունից» շարքի հերթական հյուրն է հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը, որը պատմել է մանկության ամենասիրած խաղալիքի մասին։

«Այս լուսանկարն արվել է Նովոռոսիսկում։ Այստեղ երեւի երկու տարեկան եմ։ Աչքիս տակ ի՞նչ է։ Շատ հետաքրքրասեր ու ակտիվ էի, երբեք տեղս չէի նստում։ Երբ ծնողներս աշխատանքի էին, իմ դաստիարակությամբ զբաղվում էր ավագ քույրս՝ իմ սիրելի Անուշիկը։

Այս խաղալիք ավտոմեքենան ինձ նվիրել էին ծնողներս։ Ամենասիրած խաղալիքս էր։ Գնդակն ավելի ուշ մտավ իմ կյանք։ Բակում անվերջ խաղում էինք ֆուտբոլ։ Լուրջ կռիվ էր գնում բակերի միջեւ։ Լավ ժամանակներ էին»,- պատմել է Արթուր Մինոսյանը։ 

25-ամյա Արթուր Մինոսյանը ծնվել է Նովոռոսիսկում։ 2014-ին «Վոլգա» է տեղափոխվել «Չեռնոմորեցից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում