19:23  ,  2 հոկտեմբերի, 2014

Չավի. Թիմը ֆուտբոլիստից կարեւոր է

Իհարկե, ես կցանկանայի ավելի շատ խաղալ, բայց պետք է համակերպվել։ Թիմը ֆուտբոլիստից կարեւոր է, ասել է «Բարսելոնայի» իսպանացի կիսպաշտպան Չավին՝ խոսելով քիչ խաղային ժամանակ ստանալու մասին։

«ՊՍԺ-ի հետ խաղում մենք արժանի էինք ոչ ոքիի։ Բայց այդ պարտությունը աղետ չէ, եւ թիմում հրաշալի մթնոլորտ է»,- Չավիի խոսքն է մեջբերում El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում « Բարսելոնան» 2։3 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին։ Չավին փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով