18:53  ,  2 հոկտեմբերի, 2014

Մեսի. Ռոնալդուի հետ չեմ մրցակցում

Ես իմ աշխատանքն եմ կատարում եւ որեւէ ֆուտբոլիստի հետ մրցակցությունն ինձ հետաքրքիր չէ, ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է Marca-ն։

«Ես չգիտեմ, թե ինչ տեղ եմ զբաղեցնում համաշխարհային ֆուտբոլում, այդ մասին չեմ էլ մտածել։ Ես պարզապես ձգտում եմ առաջադիմել, մտածում եմ միայն խաղի մասին։ Ես չեմ մրցակցում Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հրաշալի հարաբերություններ ունեմ Նեյմարի հետ։ Նա հրաշալի տղա է։ Նա մեծ ներուժ ունի, գերազանց ֆուտբոլիստ է եւ կարող է հասնել այն ամենին, ինչին ձգտում է»,- ասել է Լիոնել Մեսին։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայում խփել է 69 գնդակ, ինչը մեկ գոլով քիչ է Ռոնալդուի ցուցանիշից, եւ երկու գոլով քիչ մրցաշարի ռեկորդակիր Ռաուլի նվաճումից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով