17:54  ,  2 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» եւս ցանկանում է գնել Խեդիրային

«Մանչեսթեր Յունայթեդը» եւս ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» խաղացող Սամի Խեդիրային։ Անգլիական ակումբը պատրաստ է գերմանացի կիսապաշտպանի համար ձմեռային պատուհանի ժամանակ վճարել 13 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։ Սամի Խեդիրայի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է 2015թ. ամռանը։

«Մանչեսթեր Յունայթեդն» անդրադարձել է Խեդիրայի տարբերակին Քեւին Ստրոտմանի տրանսֆերի վերաբերյալ իտալական «Ռոմայից» մերժում ստանալուց հետո։

Խեդիրային ձեռք բերելու մտադրություն ունեն նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում