17:33  ,  2 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիայի հավաքականի կազմը՝ Պորտուգալիայի եւ Հայաստանի դեմ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Պորտուգալիայի եւ Հայաստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին, հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ Թիմերն ընդգրկված են նույն ընտրական խմբում։ Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիան հանդես է գալիս հաշվարկից դուրս։

Ֆրանսիա - Պորտուգալիա հանդիպումը հոկտեմբերի 11-ին է, Հայաստան - Ֆրանսիան՝ հոկտեմբերի 14-ին։

Ֆրանսիայի հավաքական

Դարպասապահներ. Մանդանդա («Մարսել»), Լյորիս («Տոտենհեմ»), Ռուֆյե («Սենտ Էթյեն»)։

Պաշտպաններ. Կոսելնի («Արսենալ»), Դինյե (ՊՍԺ), Էվրա («Յուվենտուս»), Մանգալյա, Սանյա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մաթյո («Բարսելոնա»), Վարան («Ռեալ»), Ժալյե («Լիոն»)։

Կիսապաշտպաններ. Կաբայ, Մատյուիդի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Շնեյդերլին («Սաութհեմփթոն»), Սիսոկո, Կաբելյա (երկուսն էլ՝ «Նյուքասլ»), Գրիզման («Աթլետիկո»), Վալբուենա («Դինամո»)։

Հարձակվողներ. Բենզեմա («ՌԵալ»), Ժինյակ («Մարսել»), Ռեմի («Չելսի»), Պայե («Մարսել»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով