Բուլղարացի Խրիստո Ստոիչկովը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ - «Բարսելոնա» խաղից հետո հիասթափությունն է հայտնել արդյունքից:
«Հաճույքով դիտում եմ «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերը, սակայն հիասթափված եմ ՊՍԺ-ի հետ խաղից: «Բարսելոնան» չցուցադրեց այն ֆուտբոլը, որը խաղում է Իսպանիայի առանությունում: Ինձ դուր չի գալիս, որ թիմի կազմը հաճախակի ենթարկվում է փոփոխությունների: Հատկապես դարպասապահների հարցով: Կարծում եմ՝ Բրավոն պետք է լինի «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 3:2 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում