14:55  ,  2 հոկտեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

Թուրքիայում ընթացող բասկետբոլի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ 1/8-րդ եզրափակիչում Չինաստանը 72:67 հաշվով հաղթել է Բելառուսին, Սերբիան 86:79 հաշվով՝ Կուբային, Կանադան 91:71 հաշով՝ Չեխիային եւ Ֆրանսիան 61:48 հաշվով՝ Բրազիլիային:

Քառորդ եզրափակիչում կմրցեն Իսպանիան - Չինաստան, Թուրքիա - Սերբիա, Ավստրալիա - Կանադա եւ ԱՄՆ - Ֆրանսիա զույգերը:

Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով