Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է 2016-2017թթ. մրցաշրջանից հանդես գալ մարզաշապիկին առանց տիտղոսային հովանավորի գովազդի, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնական սուպերակումբի պայմանագիրը Qatar Sports Investment-ի հետ ավարտվելու է 2016-ին:
«Բարսելոնայի» ղեկավարները ծրագրում են քննարկել որոշման ֆինանսական հարցերը եւ գտնել հովանավորներից ստացվող եկամուտի այլ տարբերակեր:
Հիշեցնենք, որ մինչեւ 2011-ը «Բարսելոնան» մարզաշապիկին չէր տեղադրում որեւէ առեւտրային գովազդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում