14:09  ,  2 հոկտեմբերի, 2014

Պեկին. Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում՝ 6:3, 6:4 հաշվով հաղթել է գերմանացի Պետեր Գոյովչիկին:

Հանդիպումը տեւել է 1 ժամ 44 րոպե:

Քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը կմրցի սլովակ Մարտին Կլիժանի հետ:

Պեկինի մրցաշար, երկրորդ շրջան

Պետեր Գոյովչիկ (Գերմանիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 3:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում