13:39  ,  2 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիական ակումբի մարզիչը հոսպիտալացվել է

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ռոլան Կուրբիսը տեղափոխվել է հիվանդանոց սրտի նոպայի պատճառով, տեղեկացնում է Le Midi Libre-ը:

Այժմ մասնագետը բժիշկների հսկողության տակ է, եւ նրա կյանքին չի սպառնում վտանգ:

Չի բացառվում, որ Կուրբիսը կբացակայի հոկտեմբերի 4-ին «Նիցայի» հետ Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով