12:36  ,  2 հոկտեմբերի, 2014

Չիրո Իմոբիլեն նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Դորտմունդի «Բորուսիայի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն բելգիական «Անդերլեխտի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից հետո նշել է մրցաշարի գլխավոր ֆավորիտներին:

«Խմբում ամեն ինչ ընթանում է հաջող: Գրեթե ապահովել ենք տեղը փլեյ-օֆֆում: Պետք է խմբում գրավենք առաջին տեղը, որպեսզի խուսափենք բարդ մրցակցից: Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներն են ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»: Անհաջող ենք մեկնարկել Բունդեսլիգայում եւ պետք է կանոնավոր հաղթենք նաեւ Գերմանիայի առաջնությունում»,- Իմոբիլեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց «Անդերլեխտին», Իմոբիլեն դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում