12:09  ,  2 հոկտեմբերի, 2014

«Դինամո» - ՊՍՎ, «Կրասնոդար» - «Էվերտոն». Բուքմեյքերների կարծիքը

Մոսկվայի «Դինամոն» հոկտեմբերի 2-ին հյուրընկալելու է հոլանդական ՊՍՎ-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում:

Բուքմեյքերները ռուսական ակումբի հաղթանակի համար սահմանել են 1.83 գործակիցը, հոլանդացիներինը՝ 4.75, իսկ ոչ ոքին  ստացել է 3.75 գործակիցը:

«Կրասնոդարը» - «Էվերտոն» խաղում ռուսական թիմի հաղթելու շանսերը 2.45 է, անգլիացիներինը՝ 3.10, ոչ ոքին ունի 3.4 գործակից:

«Դինամո» Մոսկվա - ՊՍՎ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին, իսկ «Կրասնոդար» - «Էվերտոն» խաղը՝ 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով