11:10  ,  2 հոկտեմբերի, 2014

Թիերի Անրին՝ կարիերան ավարտելու շեմին

ՄԼՍ-ի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հարձակվող Թիերի Անրին որոշել է չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, տեղեկացնում է Sports Illustrated-ը:

37-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ կավարտվի 2015թ. ամռանը:

Ենթադրվում է, որ Անրին կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Հարձակվողը 2010-ի ամռանն էր կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել «Նյու Յորք Ռեդ Բուլս» եւ այդ ընթացքում MLS-ում մասնակցել է 125 հանդիպման՝ դառնալով 50 գոլի, 37 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում