10:28  ,  2 հոկտեմբերի, 2014

Ուելբեքը կրկնել է Անրիի եւ Բենդտների ցուցանիշը

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը թուրքական «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

23-ամյա հարձակվողը դարձել է անգլիական ակումբի երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մրցաշարի մեկ խաղում խփել 3 գոլ:

Նախկինում «Արսենալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էին դարձել ֆրանսիացի Թիերի Անրին եւ դանիացի Նիկլաս Բենդտները:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 4:1 հաշվով հաղթել է «Գալաթասարային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս