Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, հոկտեմբերի 1-ին գոլի հեղինակ դառնալով բուլղարական «Լուդոգորեցի» դեմ խաղում, Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակում դարձյալ բարձրացավ երկրորդ տեղ:
Դա Պորտուգալիայի հավաքականի ավագի 69-րդ գոլն էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում, որտեղ նա զիջում է միայն «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին: Իսպանիայի հավաքականի նախկին ռմբարկուն Չեմպիոնների լիգայում խփել է 71 գոլ:
Ռոնալդուից մեկ անգամ քիչ աչքի է ընկել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Հիշեցնենք, որ «Լուդոգորեցի» դեմ խաղում խաղում պորտուգալացի հարձակվող մեկ անգամ էլ վրիպեց 11 մետրանոցից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում