00:37  ,  2 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» հաղթեց խոշոր հաշվով, Ուելբեկի հեթ-տրիկն օգնեց «Արսենալին»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի Բրյուսելում 3:0 հաշվով առավելության հասավ բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ:

Դորտմունդցիները շատ վստահ սկսեցին խաղը եւ արդեն երրորդ րոպեին բացեցին հաշիվը: Ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայի հիանալի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն: Առաջին խաղակեսում «Բորուսիայի» գրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում: Հյուրերի առավելությունը կարող էր կրկնապատկել գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով վրիպեց շատ հարմար դիրքից:

Յուրգեն Կլոպի թիմը նկատելի առավելություն ուներ նաեւ ընդմիջումից հետո եւ, խփելով 2 գոլ, տարավ վստահ հաղթանակ: Խաղի վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը, ով ապահովեց «Բորուսիայի» երկրորդ հաղթանակը:

D խմբի մյուս խաղում «Արսենալն» անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկի հեթ-տրիկի օգնությամբ Լոնդոնում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ՝ խաղն ավարտելով 10 ֆուտբոլիստներով:

C խմբում Լեւերկուզենի «Բայերը» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց Լիսաբոնի «Բենֆիկային»:

Չեմպիոնների լիգախմբային փուլերկրորդ տուր 

D խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Բորուսիա» Դ.» (Գերմանիա)՝ 0:3

Չիրո Իմոբիլե, 3, Ադրիան Ռամոս, 70, 79

«Արսենալ» (Անգլիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 4:1

Դենի Ուելբեկ, 22, 30, Ալեքսիս Սանչես, 41 – Բուրակ Յիլմազ, 63 (11մ.)

Հեռացում՝ Վոյցեխ Շչեստնի, 60 («Արսենալ»)

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3:1

Ստեֆան Կիսլինգ, 25, Սոն Հյոն Մին, 34, Հական Չալհանօղլու, 64 (11մ.) – Էդուարդո Սալվիո, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում