00:06  ,  2 հոկտեմբերի, 2014

Դանի Ալվեշ. Հաջորդ տարի կխաղամ Անգլիայում

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեշը հաստատել է, որ ամռանը հեռանալու է կատալոնական «Բարսելոնայից»: 31-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ կարիերան շարունակելու է Անգլիայում:

«Հաջորդ տարի կտեղափոխվեմ Անգլիա եւ կխաղամ ֆուտբոլի հայրենիքում: Սա իմ վերջին մրցաշրջանն է «Բարսելոնայում»,- Ալվեշի խոսքը մեջբերում է O Globo-ն:

Դանիել Ալվեշը 2008-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում