23:40  ,  1 հոկտեմբերի, 2014

Ռոնալդինյոն ինքնագիր է տվել խաղադաշտ մտած երկրպագուին

«Կերետարոյի» եւ «Ատլասի» միջեւ Մեքսիկայի առաջնության 11-րդ տուրի խաղի ժամանակ խաղադաշտ է մտել երկրպագու, ով ինքնագիր է խնդրել Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյից: «Կերետարոյի» 34-ամյա ֆուտբոլիստը չի մերժել երկրպագուին եւ ստորագրել է նրա վերնաշապիկի վրա:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Կերետարոն» պարտվել էր 1:2 հաշվով, իսկ Ռոնալդինյոն դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում