23:32  ,  1 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» հաղթում է Բրյուսելում, «Ռեալը» ոչ ոքի է խաղում Սոֆիայում (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հոկտեմբերի 1-ին անցկացվում են A, B, C եւ D խմբերի երկրորդ տուրի խաղերը:

Դորտմունդի «Բորուսիան» Բրյուսելում հանդիպել է բելգիական «Անդերլեխտին» եւ իտալացի Չիրո Իմոբիլեի գոլի շնորհիվ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով:

Մադրիդի «Ռեալը» Սոֆիայում մրցում է բուլղարական «Լուդոգորեցի» հետ: Մեկնարկային 45 րոպեներն ավարտվել են 1:1 հաշվով, իսկ Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկ անգամ վրիպել է 11 մետրանոցից: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգախմբային փուլերկրորդ տուր 

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:0

«Մալմյո» (Շվեդիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1:0

Մարկուս Ռոզենբերգ, 42

B խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:1

Մարսելինյո, 6 – Կրիշտիանու Ռոնալդու, 25 (11մ.)

Չիրացված 11 մետրանոց՝ Կրիշտիանու Ռոնալդու, 10

«Բազել» (Շվեյցարիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:0

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:0

Ստեֆան Կիսլինգ, 25, Սոն Հյոն Մին, 34

D խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Բորուսիա» Դ.» (Գերմանիա)՝ 0:1

Չիրո Իմոբիլե, 3

«Արսենալ» (Անգլիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 3:0

Դենի Ուելբեկ, 22, 30, Ալեքսիս Սանչես, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում