22:35  ,  1 հոկտեմբերի, 2014

Դիկ Ադվոկատ. Հայաստանի հավաքականը բավական վտանգավոր է

Չի կարելի թերագնահատել Հայաստանի հավաքականին, ասել է ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, ով խոսել Հայաստանի ու Ալբանիայի ազգային թիմերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերի մասին: Հոլանդացի մասնագետի խոսքով՝ Հայաստանի հավաքականին թերագնահատել չի կարելի, քանի որ դա բավական վտանգավոր թիմ է:

«Սերբիայի հավաքականը տրամադրված է միայն հաղթանակի: Ունենք լավ թիմ եւ ցուցադրել ենք թիմային ոգի: Չենք պատրաստվում թերագնահատել մրցակիցներին: Ալբանացիները լավ են խաղում, նրանք ուժեղ են պաշտպանությունում: Չի կարելի թերագնահատել Հայաստանի հավաքականին, քանի որ հայերը բավական ուժեղ են:

Ինչ վերաբերում է «Ռոմայի» կիսապաշտպան Ադամ Լյայիչին հավաքական չհրավիրելուն, ապա նա չունի այն որակները, որոնք ցանկանում եմ տեսնել իմ ֆուտբոլիստների մեջ: Այդպիսի բնավորությամբ խաղացողներին պետք է հեռու պահել հավաքականից,»,- Ադվոկատի խոսքը մեջբերում է SuperSport-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադվոկատը հրապարակել էր սերբերի կազմը Հայաստանի ու Ալբանիայի դեմ խաղերի համար: Հայաստանի եւ Սերբիայի հավաքականները հոկտեմբերի 11-ին կհանդիպեն Երեւանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում