22:44  ,  1 հոկտեմբերի, 2014

«Արսենալի» ավագը երկարաձգեց պայմանագիրը

Իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետան մեկ տարով երկարաձգել է Լոնդոնի «Արսենալի» հետ գործող պայմանագիրը: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին, գրում է Daily Express-ը:

«Արսենալի» ավագի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը:

32-ամյա Արտետան 2011-ին «Էվերտոնից» էր տեղափոխվել «Արսենալ», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի խաղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում