20:50  ,  1 հոկտեմբերի, 2014

Դիկ Ադվոկատ. Լյայիչի պես ֆուտբոլիստներին պետք է հեռու պահել Սերբիայի հավաքականից

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը պարզաբանել է Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Ադամ Լյայիչին ազգային թիմ չհրավիրելու պատճառը:

«Իմանալով Լյայիչի հետ կապված իրավիճակը՝ կարծում եմ, որ այդպիսի բնավորությամբ ֆուտբոլիստներին ավելի լավ է հեռու պահել հավաքականից, որպեսզի չփչանա թիմային ոգին:

Լյայիչը լավ ֆուտբոլիստ է, սակայն նա չունի այն որակները, որոնք ցանկանում եմ տեսնել իմ սաների մեջ: Ինձ պետք չեն նրանք, ովքեր իրենց անհարմար են զգում ազգային թիմում»,- Ադվոկատի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Դիկ Ադվոկատը հրապարակել էր թիմի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի ու Ալբանիայի դեմ Եվրո 2016-ի ընտրական խաղերին: Հայաստանի եւ Սերբիայի հավաքականները կհանդիպեն հոկտեմբերի 11-ին Երեւանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում