19:51  ,  1 հոկտեմբերի, 2014

«Օլիմպիակոսի» ֆանատները Շվեդիայում բախվել են ոստիկանների հետ

Շվեդիա ժամանած հունական «Օլիմպիակոսի» ֆանատները Մալմյոյի օդանավակայանում բախվել են ոստիկանների եւ թիկնապահների հետ, հայտնում է Goal.com-ը:

Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ հույն ֆանատներից մեկը գողություն է կատարել խանութից: Նրան կանգնեցրել է թիկնապահը, ինչից հետո մոտ 15 հույներ փորձել են օգնել իրենց հայրենակցին: 25-ամյա երկրպագուն ձերբակալվել է, իսկ մյուսներին ազատ են արձակել:

«Օլիմպիակոսի» ֆանատները Շվեդիա են ժամանել «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղի համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում