19:24  ,  1 հոկտեմբերի, 2014

Ծերուկ Տոտին դարձյալ բարձունքում է (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Հռոմի «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին, ով սեպտեմբերի 30-ին գրավեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը՝ դառնալով Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը:

38-ամյա իտալացին գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզի ռեկորդը: Ուելսցի կիսապաշտպանը 2011-ին Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ էր դարձել 37 տարեկան 289 օրականում:

Հիշեցնենք, որ Տոտին առաջին անգամ գոլ խփեց Անգլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում