20:08  ,  1 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպի անկեղծ խոստովանությունները

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 1LIVE ալիքի եթերում մասնակցել է բլից հարցազրույցի: Գերմանացի մասնագետը կատարել է մի շարք անկեղծ խոստովանություններ: Պարզվում է, որ Կլոպը չի հիշում իր սաների ծննդյան օրերը եւ երազում է թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարում հաղթելու մասին:

Այժմ որքա՞ն գումար կա Ձեր գրպանում:

Ոչ մի ցենտ:

Եթե հնարավորություն ունենայիք հրավիրել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներից մեկին, ո՞ւմ կհրավիրեիք:

Գերհարդ Մյուլերին:

Ամենակոպիտ վիրավորանքը, որը լսել եք Ձեր հասցեին:

Ես չհասկացա այն, իտալերեն էր:

Ի՞նչ գեղեցկություն եք նկատել Գելզենկիրխենում:

Երբեք չեմ եղել այնտեղ՝ չհաշված «Շալկեի» դեմ խաղերը:

Մի օր կանեմ դա. ի՞նչ կանեք:

Չեմ մտածել, բայց կցանկանայի հաղթել «Ուիմբլդոնում»:

Ե՞րբ է Կեւին Գրոսկրոյցի ծննդյան տարեդարձը:

Գաղափար չունեմ: Երբեք չեմ հիշում տղաների ծննդյան օրերը: Դրա համար տեղադրում են հիշեցում:

Երբեւիցե դիտե՞լ եք պոռնոֆիլմ:

Այո:

Ինչի՞ մասին էր ֆիլմը:

Դա վիենացի մարմնավաճառ Ժոզեֆինա Մուտցենբահերի մասին էր: Ես այդ ժամանակ 16 կամ 15 տարեկան էի, ստույգ  չեմ հիշում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում