18:47  ,  1 հոկտեմբերի, 2014

«Չելսին» ցանկանում է անվճար ստանալ Սամի Խեդիրային

Լոնդոնի «Չելսին» մտադիր է Սամի Խեդիրայի համար պայքարել Լոնդոնի «Արսենալի» համար, որը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալին» վճարել գերմանացի կիսապաշտպանի համար: «Չելսին» ցանկանում է Խեդիրային ձեռք բերել 2015թ. ամռանը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կկարողանա անվճար համալրել Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմը, հաղորդում է Goal.com-ը:

«Չելսիի» ներկայացուցիչները կփորձեն մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելը գրավիչ պայմաններ առաջարկել «Ռեալի» ֆուտբոլիստին, որպեսզի նա չընդունի այլ առաջարկներ:

Այս մրցաշրջանում «Ռեալի» հետ երկու հանդիպում անցկացրած Խեդիրայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս