18:02  ,  1 հոկտեմբերի, 2014

Յուլիա Լիպնիցկայայի մեկնարկը հետաձգվում է չմուշկների պատճառով

Գեղասահքի կանանց մենասահքի օլիմպիական չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան անհաջող չմուշկների պատճառով բաց կթողնի հոկտեմբերի 4-ին մեկնարկելիք Ճապոնիայի բաց առաջնությունը, հաղորդում է itar-tass-ը:

Մրցաշրջանի առաջին մեկնարկը ռուսաստանցի մարզուհու համար կլինի նոյեմբերի 7-9-ը Շանհայում անցկացվելիք Գրան պրի մրցաշարը:

«Մեծ ափսոսանքով ստիպված եղա հրաժարվել Ճապոնիայում հանդես գալուց: Պատճառը նոր չմուշկներն են: Արդեն երրորդ զույգն եմ փոխում այս մրցաշրջանում: Ցավալի է, քանի որ Ճապոնիայում շատ են սիրում գեղասահք եւ անհամբեր սպասում են յուրաքանչյուր  մեկնարկին: Բացի այդ, հայտավորված եմ Շանհայի Գրան պրիում եւ ստիպված կլինեմ մասնակցել առանց սահքային փորձի: Այդ իմաստով Ճապոնիայի մրցաշարը շատ կարեւոր էր»,- ասել է Յուլիա Լիպնիցկայան:

Հիշեցնենք, որ 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում Լիպնիցկայան Ռուսաստանի հավաքականի կազմում չեմպիոն դարձավ 15 տարեկանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում