17:45  ,  1 հոկտեմբերի, 2014

ՊՍԺ-ի նվաճումը

Ֆրանսիական ՊՍԺ-ն ութ տարի չի պարտվել տանն անցկացրած եվրագավաթային հանդիպումներում: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնային» 3:2 հաշվով հաղթելու շնորհիվ ֆրանսիական ՊՍԺ-ն Փարիզում անընդմեջ տանուլ չտված եվրագավաթային հանդիպումների թիվը հասցրեց 30-ի:

Վերջին անգամ ՊՍԺ-ն Փարիզում պարտություն է կրել 2006թ. նոյեմբերին: Եվրոպայի լիգայի խաղում ֆրանսիական թիմը պարտվել էր Թել Ավիվի «Հապոելին»՝ 2:4:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հաջորդ խաղում ՊՍԺ-ն նոյեմբերի 5-ին կմրցի Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում