17:33  ,  1 հոկտեմբերի, 2014

Իսպանական ակումբները պետությանը պարտք են կես միլիարդ եվրո

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները երկրի հարկային մարմիններին պարտք են մոտ 500 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը: 2011թ. դեկտեմբերից ակումբները պարտքը կրճատել են մոտ 200 միլիոն եվրոյով: Այդ մասին հայտնել է Իսպանիայի ֆինանսների նախարար Կրիստոբալ Մոնտորոն:

2012-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ֆուտբոլային լիգայի հետ կնքել էր  համաձայնագիր՝ ակումբների հարկային պարտքերն աստիճանաբար մարելու մասին:

«Ֆուտբոլային ակումբներն ընկերություններ են եւ պարտավոր են վճարումներ կատարել այլ ոլորտների ընկերությունների նման: Ֆուտբոլային ակումբները չեն գոյատեւելու բոլոր իսպանացիների հաշվին»,- ասել է ֆինանսների նախարարը:

Սպասվում է, որ պարտքերի ամբողջական մարումը տեղի կունենա մինչեւ 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում