17:15  ,  1 հոկտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակը» պատժվել է

Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները զրկվել են «Ուրալի» դեմ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը ներկա լինելու հնարավորոթյունից, հաղորդում է itar-tass-ը: Պատճառը «Զենիթի» դեմ նախորդ տուրի խաղում մոսկովյան ակումբի ֆանատների ռասիստական բնույթի վանկարկումներն են եւ տրիբունայում պիրոտեխնիկայի օգտագործումը: «Սպարտակի» երկրպագուները ռասիստական բնույթի արտահայտություններ են արել «Զենիթի»եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Հալկի հասցեին:

«Սպարտակը» տուգանվել է 450 հազար ռուբլով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը:

«Ուրալ» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում