16:49  ,  1 հոկտեմբերի, 2014

Հայաստանի Գավաթ. «Բանանցը» 4 գոլ խփեց «Ուլիսին», «Միկան» հաղթեց «Գանձասարին»

Ֆուտբոլի Հայաստանի Գավաթում հոկտեմբերի 1-ին կայացան քառորդ եզրափակիչի 2 խաղեր:

Բարձրագույն խմբի առաջատար «Ուլիսը» «Նաիրի» ստադիոնում 1:4 հաշվով պարտվեց  «Բանանցին», իսկ «Միկան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:

«Գանձասարի» եւ «Միկայի» միջեւ պատասխան խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին, իսկ «Բանանցն» «Ուլիսին» կհյուրընկալի նոյեմբերի 5-ին:

Հայաստանի Գավաթ. քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

«Ուլիս» - «Բանանց»՝ 1:4

Անդրեյ Բելոմիտցեւ, 73 – Արեգ Ազատյան, 3, Գեւորդ Նռանյան, 9, Գեւորգ Կարապետյան, 38, Վահագն Այվազյան, 42

«Միկա» - «Գանձասար»՝ 2:0 

Անդրանիկ Ոսկանյան, 23, Հայկ Ոսկանյան, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով