16:23  ,  1 հոկտեմբերի, 2014

Մխիթարյանը հաջողություն է մաղթել «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել գերմանական թիմին բելգիական «Անդերլեխտի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը:

«Տղաներ, հաջողություն եմ մաղթում այսօրվա խաղում: Վերադարձեք հաղթանակով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

«Անդերլեխտ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում