16:07  ,  1 հոկտեմբերի, 2014

Sportbox. Արթուր Սարկիսովը՝ տուրի հերոս

Sportbox-ը Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովին ճանաչել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 12-րդ տուրի լավագույն խաղացող:

«Վլադիվոստոկում Սարկիսովը գոլ խփեց եւ վաստակեց 11 մետրանոց, իսկ այժմ գոլ եւ արդյունավետ 3 փոխանցում (նրանցից մեկում Ալադաշվիլին դարձել է ինքնագոլի հեղինակ) «ԲՄԱ-Էներգիայի» հետ խաղում: Հայաստանի հավաքականի հարձակվողը լավ մարզավիճակում է:

Իր հերթին, «Վոլգան» արդեն խաղի 37-րդ րոպեին 5:0 հաշվով հաղթում էր «ԲՄԱ-Էներգիային»: Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով թիմն ունեցավ մի քանի անհաջող ելույթներ», - գրում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ «Վոլգան» հաղթել է 6:0 հաշվով, 27-ամյա Սարկիսովը մասնակցել է ամբողջ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում