15:49  ,  1 հոկտեմբերի, 2014

Սերբիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի ու Ալբանիայի ազգային թիմերի հետ Եվրո 2016-ի ընտրական հանդիպումներին, տեղեկացնում է sportal.rs-ը:

Հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ՝ Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի», Հայֆա, Իսրայել), Ժելկո Բրկիչ («Ուդինեզե», Իտալիա), Պրեդրագ Ռայկովիչ («Ցրվենա Զվեզդա»):

Պաշտպաններ՝ Դուշան Բաստա, («Լացիո», Իտալիա), Բրանսիլավ Իվանովիչ, («Չելսի», Անգլիա), Ալեքսանդր Կոլարով, Մատիյա Նաստասիչ, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Անտոնիո Ռուկավինա, («Վիլյառեալ», Իսպանիա), Նենադ Տոմովիչ, («Ֆիորենտինա», Իտալիա), Դուշկո Տոշիչ, («Գենչերբիլիգի», Թուրքիա), Ստեֆան Միտրովիչ, («Ֆրայբուրգ», Գերմանիա),

Կիսապաշտպաններ՝ Ռադոսլավ Պետրովիչ, («Գենչերբիլիգի», Թուրքիա), Նեմանիա Մատիչ, («Չելսի», Անգլիա), Նեմանիա Գուդել, («Ալկմար», Հոլանդիա), Միլոշ Յոյիչ, («Բորուսիա», Դ. Գերմանիա), Զդրավկո Կուզմանովիչ, («Ինտեր», Իտալիա), Ալեքսանդր Իգնյովսկի, («Այնտրախտ», Գերմանիա), Դուշան Տադիչ, («Սաութհեմփթոն», Անգլիա), Լազար Մարկովիչ, («Լիվերպուլ», Անգլիա), Ֆիլիպ Դուրիչիչ, («Մայնց», Գերմանիա), Զորան Տոշիչ, (ԲԿՄԱ, Ռուսաստան), Դանկո Լազովիչ, («Պարտիզան», Սերբիա),

Հարձակվողներ՝ Ֆիլիպ Ջորջեւիչ, («Լացիո», Իտալիա), Ալեքսանդր Միտրովիչ, («Անդերլեխտ», Բելգիա):

Հիշեցնենք, որ Հայաստանի - Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով