14:18  ,  1 հոկտեմբերի, 2014

Գուամի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Փյունիկից»

«Փյունիկը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ջոն Լենդա Մատկինի հետ, տեղեկացնում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

Գուամի հավաքականի խաղացողը երեւանյան ակումբին էր միացել օգոստոսի 18-ին:

Ավելի վաղ «Փյունիկը» խզել էր պայմանագիրը 23-ամյա ամերիկացի կիսապաշտպան Էդգար Գոնսալեսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում