13:36  ,  1 հոկտեմբերի, 2014

Մարադոնան կարող է գլխավորել Պաղեստինի հավաքականը

Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Պաղեստինի հավաքականը, տեղեկացնում է Goal.com-ը:

Այդ հավաքականը կմասնակցի 2015թ. Ասիայի Գավաթին, եւ թիմը փնտրում է բարձրակարգ մասնագետ: Արգենտինացու նախորդ ակումբը ԱՄԷ-ի «Ալ Վասլն» էր, որտեղից Մարադոնան հեռացել է 2012-ին:

2010-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որը ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում հասավ քառորդ եզրափակիչ: 2015թ. Ասիայի Գավաթում Պաղեստինը հայտնվել է D խմբում, որտեղ մրցելու է Ճապոնիայի, Հորդանանի եւ Իրաքի հավաքականների հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում