11:59  ,  1 հոկտեմբերի, 2014

«Լուդոգորեց» - «Ռեալ», «Անդերլեխտ» - «Բորուսիա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա» հյուրընկալվելու է բելգիական «Անդերլեխտին»:

Բրյուսելում կայանալիք խաղում բուքմեյքերները գերմանական թիմի հաղթանակը գնահատում են 1.6 գործակցով, ոչ ոքին՝ 4.2, տանտերերի հաղթանակը՝ 5.6:

«Աթլետիկո» - «Յուվենտուս» խաղում իսպանական ակումբի հաղթանակի գործակիցը՝ 2.20 է, իտալացիներինը՝ 3.6, ոչ ոքին՝ 3.25:

Սոֆիայում կայանալիք «Լուդոգորեց» - «Ռեալ» խաղում մադրիդյան թիմի հաղթանակը ստացել է 1.17 գործակիցը, տանտերերինը՝ 17, ոչ ոքին՝ 7.5 գործակիցը:

Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-ին եւ կսկսվեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում